Մեր տեխնոլոգիան
Fast Channel տեխնոլոգիա
Fast Channels-ը երկրորդ շերտի մասշտաբավորման տեխնոլոգիա է՝ հարմարեցված խաղային ոլորտին։ Fast Channels-ը խաղային պրոցեսն ու բոլոր հարակից տվյալները դուրս են բերում հիմնական շղթայից՝ նվազագույնի հասցնելով բլոկչեյնում փորգործողությունների քանակը։
Բոլոր կարգավիճակները ստորագրված են Elliptic Curve Digital Signature ալգորիթմով ու secp256k1-ով, որը նեյթիվ է Ethereum-ի համար, ինչն ապահովում է պաշտպանված հաղորդակցություններ բլոկչեյնից դուրս։

Յուրաքանչյուր Fast Channel ստեղծվում է երկու կողմերի ՝ խաղացողի և օպերատորի միջև՝ այն պահին, երբ խաղացողն առաջին անգամ դեպոզիտ է կատարում FTN -ով։ Դրանից հետո, այդ խողովակն ընդմիշտ պահպանվում է։ Այն կարելի է օգտագործել բազմաթիվ խաղերի համար՝ առանց փակելու, նորից բացելու կամ որևէ այլ կերպ միջամտելու անհրաժեշտության։
FAST CHANNEL-ն ունի 2 բաղադրիչ
CHANNEL պայամանագիր
Այն պահում է խողովակի վերջին կարգավիճակը՝ բոլոր տեղեկություններով հանդերձ, որոնք պահպանվում են ապահով և անփոփոխ՝ հաշվեկշիռ, շահումներ, վերջին խաղադրույք, պատահական թվեր և այլն։
Շղթայից դուրս CHANNEL
Այս բաղադրիչի շնորհիվ ընթացիկ կարգավիճակի մասին տվյալները պահպանում են յուրաքանչյուր մասնակցի սարքի վրա և դրանք հնարավոր է ստուգել սմարթ պայմանագրով, այնպես ինչպես կլիներ բլոկչեյնի վրա կատարվող նեյթիվ գործարքի դեպքում։
Անխափան դեպոզիտներ և կանխիկացումներ
Դեպոզիտ կատարելիս կրիպտոարժույթները երբեք չեն հայտնվում մեր դրամապանակում։ Դրանք փոխանցվում են սմարթ պայմանագրին, որտեղից բոլոր շահումները բաշխվում են բլոկչեյնի վրա գրված խաղի տրամաբանությանը համաձայն։

ՊԹԳ համակարգ
Fasttoken-ն օգտագործում է Mersenne Twister PRNG ալգորիթմը սլոթի յուրաքանչյուր առանձին պտույտի համար կատարյալ անկանխատեսելիություն ապահովելու համար։
Այս գործընթացը հիմնված է խաղացողի և օպերատորի կողմից արտադրվող պատահական թվերի վրա։ Վերջնական պատահական թիվը հավասարապես կախված է երկու կողմերից, և այդ կողմերից ոչ մեկը չի կարող կանխատեսել արդյունքը կամ միջամտել դրան։ Ձեզ ենք ներկայացնում յուրաքանչյուր պտույտի համար ՊԹԳ-ի տրամաբանությունը․
Խաղացողն իր հեշավորված պատահական թիվն ուղարկում է օպերատորին ՝ նշելով կարգավիճակը (հաշվեկշիռ , խաղադրույք, ընտրանք, նոր գործողություն և այլն)
Օպերատորը պատասխանում է՝ ուղարկելով իր պատահական թիվը
Խաղացողը բացահայտում է իր պատահական թիվը, և պտույտն ավարտվում է պատահական արդյունքով
Ցանկացած փուլում, եթե կողմերից մեկը հրաժարվում է բացահայտել իր պատահական թիվը կամ շարունակել գործընթացը, մյուս կողմն ավտոմատ կերպով համարվում է հաղթող։
Fasttoken ապակենտրոնացման սխեման
Fasttoken-ը խաղերի մատակարարներին ու օպերատորներին առաջարկում է լուծում, որով նրանք կարող են իրենց խաղերը ինտեգրել բլոկչեյնին Fast Channels-ի միջոցով։ Այս սխեման շատ պարզեցնում է ամբողջ գործընթացը՝ արագացնելով և հեշտացնելով այն։
Fast Channel-ը գտնվում է խաղի ֆրոնթէնդի և Հեռակա խաղային սերվերների (RGS) միջև ու վերահասցեագրում է զանգերը ֆրոնթէնդից դեպի բլոկչեյն։ Մենք նաև ապահովում ենք սմարթ պայմանագրեր՝ նախատեսված բոլոր տեսակի սլոթերի համար, իսկ հաճախորդներին մնում է միան ձևափոխել իրենց խաղի մի փոքր հատված։

Ավտոմատացված աֆիլեյթային և ռեֆերալ համակարգ
Բլոկչեյնը կատարյալ լուծում է ամբողջովին թափանցիկ և արդար աֆիլեյթային համակարգերի համար։ Fasttoken-ին միացող յուրաքանչյուր նոր խաղացողի հետ միասին հավաքագրողի տեղեկությունները գրանցվում են սմարթ պայմանագրում։ Բլոկչեյնն ավտոմատ կերպով բաշխում է բոլոր բոնուսները նախապես որոշված կանոններով, առանց որևէ արտաքին միջամտության։