CHECK THE DEMO

Մեր մասին

Ստեղծված BETCONSTRUCT-ի կողմից

BetConstruct ընկերությունը, որի գլխամասային գրասենյակը տեղակայված է Լոնդոնում, առաջատար մատակարար է խաղադրույքների և խաղային լուծումների ոլորտում։ Ընկերությունն առաջարկում է արտադրանքների և ծառայությունների մեծ ընտրանի։

BetConstruct-ը համագործակցում է ավելի քան 450 գործընկերների հետ աշխարհի տարբեր երկրներում՝ օժանդակելով նրանց խաղադրույքների և խաղերի լավագույն լուծումներով։ Ընկերությունը բիզնեսի զարգացման աջակցություն է տրամադրում 16 գրասենյակների, ունի տարածաշրջանային ներկայացուցչություններ Լիմայում և Մոնթեվիդեոյում։

BetConstructSoftConstruct ընկերության մասն է կազմում։ SoftConstruct ընկերությունը հիմնվել է նորարարական տեխնոլոգիաների ոլորտը խթանելու և զարգացնելու առաքելությամբ։ Ներկայումս այն ունի ավելի քան 3000 աշխատողներ և 16 մասնաճյուղեր , որոնք գործում են աշխարհի տարբեր երկրներում։ SoftConstruct-ը ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից մեկն է։ SoftConstruct-ը միավորում է ավելի քան 11 ապրանքանիշեր, որոնցից են BetConstruct-ը, FeedConstruct-ը, Spring BME-ը, Ucraft-ը, FastShift-ը և այլն։

Fasttoken-ի թիմը

  • Ծրագրի ղեկավար

    Արմեն Չախոյան

    Արմենը բլոկչեյնների ոլորտում աշխատում է 2012-ից սկսած, երբ նա ձեռք բերեց իր առաջին Բիթքոյնը։ Ունենալով մեծ փորձ տեխնիկական ոլորտում , հսկայական գիտելիքներ և հարուստ փորձ խաղային ոլորտում՝ նա կառավարել է Fasttoken հարթակի զարգացումը վերջին երեք տարիներին։

  • Ծրագրավորման թիմի ղեկավար

    Կարեն Թերջանյան

    Խաղային ոլորտում ունենալով ավելի քան 10 տարվա փորձ՝ Կարենը ղեկավարել է մի քանի թիմեր, որոնք զբաղվել են խաղային կարևոր պրոդուկտների ստեղծմամբ, ինչպիսիք են Պոկերը, Նարդին և Լայվ կազինո հարթակը։ Լինելով C++ և Python ծրագրերի փորձառու մասնագետ ՝ նա մշակել է իր սեփական բլոկչեյնը 2016-ին՝ բլոկչեյնի վրա հիմնված կազինո խաղերի ոլորտում փորձարկումներ կատարելու նպատակով։

  • Բլոկչեյնի ավագ ծրագրավորող

    Վլադիմիր Իգիթչանյան

    Վլադիմիրը C++ ծրագրավորման լեզվի 12 տարվա փորձ ունի և իր կարիերայի ընթացքում յուրացրել է QT, Shell scripting և TCL/TK։ Նախկինում նա զբաղվել է սցենարների թողարկման/ ավտոմատացման, առցանց խաղային հարթակների ու բազմաթիվ բլոկչեյն նախագծերի զարգացմամբ։ Ներկայումս Վլադիմիրը մշակում է սմարթ պայմանագրեր ու վճարային մեխանիզմներ։

  • Պրոդուկտի ճարտարապետ

    Արտյոմ Հարությունյան

    Արտյոմը բլոկչեյնների փորձառու ծրագրավորող է ՝ սմարթ պայմանագրերի աուդիտի և ծրագրավորման նախագծերի պատկառելի փորձով։ Ունենալով նաև կրիպտոգրաֆիայի փորձ՝ նա աշխատել է միջազգային խորհրդատվական ընկերությունում որպես բլոկչեյնի և ICO հարցերով խորհրդական, ինչպես նաև որպես անկախ խորհրդական։

  • UI/UX դիզայներ

    Լուսինե Մանուկյան

    UX/UI դիզայնի ոլորտում աշխատելով ավելի քան վեց տարի՝ Լուսինեն ստեղծել է բացառիկ դիզայն տարբեր ոլորտների համար՝ այդ թվում eSports, iGaming և ՏՏ։ Առանձնահատուկ ուշադրություն դարձնելով UI-ին և անհատական գունազարդումներին՝ Լուսինեն ստեղծում է գեղեցիկ դիզայն, որը միավորում է ոճայնությունն ու անհատականությունը, ինչպես նաև սահուն ֆունկցիոնալությունը։

  • Մարքեթինգի հարցերով կառավարիչ

    Մհեր Հակոբյան

    Ունենալով ավանդական և առցանց մարքեթինգի ավելի քան հինգ տարվա փորձ՝ Մհերը աշխատանքն ուղղված է բացառիկ մարքեթինգային ռազմավարությունների և արշավների ստեղծմանն Fasttoken նախագծի համար։ Խաղային ոլորտում իր հարուստ գիտելիքների օգնությամբ նա մշակում է հետաքրքիր մարքեթինգային ծրագրեր ապակենտրոնացվախծ կազինո հարթակի համար։

  • Կոնտենտի պատասխանատու

    Պավել Արամյան

    Պավելը բիզնես վարչարարության գծով մագիստրոսի (MBA) աստիճան ունի և մեծ փորձ կոնտենտի ստեղծման, ռազմավարության մշակման և պրոդուկտի կառավարման ոլորտում։ Համոզված լինելով, որ բլոկչեյն տեխնոլոգիան բանալի է այսօրվա բազմաթիվ բարդ խնդիրների լուծման համար, նա միացել է Fasttoken թիմին՝ ցանկանալով օգնել առաջին ամբողջովին ապակենտրոնացված կազինո հարթակներից մեկի ստեղծմանն ու մասնակցել իսկապես հեղափոխական օրոդուկտի ստեղծմանը։

  • PR և հաղորդակցության հարցերով ղեկավար

    Անահիտ Համբարձումյան

    Անահիտը բլոկչեյնի և ICO հարցերով բարձրակարգ խորհրդական է, դասախոս և հրապարակախոս։ Բլոկչեյն նախագծերի համար ստեղծելով և զարգացնելով մի շարք համայնքներ՝ Անահիտը ներկայումս ղեկավարում է Fasttoken-ի սոցիալական ցանցերի խողովակները։ Անահիտը մեր տարածաշրջանում առաջիններից մեկն է եղել այս ոլորտում։

Fasttoken-ի խորհրդականները

Ջեֆ Ջիաֆրանկո Դ’ Ագոստինո

Բլոկչեյնի հարցերով խորհրդական

Ջեֆը խաղային ոլորտի փորձառու վետերան է՝ ավելի քան 20 տարվա փորձով, բազմաթիվ ներդրումներով և բլոկչեյն տեխնոլոգիաների լավ իմացությամբ։ Ջեֆի մասնագիտական խորհուրդները և մանրուքների հանդեպ ուշադրությունն անգնահատելի են։ Նա մուտք է գործել բլոկչեյնի ոլորտ 2013-ին որպես բիթքոյնի ներդրող ու այդ ժամանակվանից սկսած եղել է այդ ոլորտի ակտիվ մասնակից ։ Ջեֆը նաև բլոկչեյնի վրա հիմնված անշարժ գույքի Riota նախագծի հիմնադիրն է և նախկինում խորհրդականի դերում մասնակցել է նաև բլոկչեյնի վրա հիմնված դրամական փոխանցումների Leios ցանցին։